Erdoğan yine tuzağa düşecek mi?

MERAKLISINA : El-adlu esasu’l mülk [العدل أساس الملك ]

ERMENİSTAN İRAN SAYESİNDE EKONOMİSİNİ KUVVETLENDİRMEYİ HEDEFLİYOR

TÜRK-İSLAM DÜNYASINA ÇAĞRIŞLAR VƏ CAVABLAR

«ԼՂՀ-ի օտարումը հայ ժողովրդից սկսվեց»

Azerbaycan, Ermenistan 27 Mayıs 2016
263
Booking.com

«ԼՂՀ-ի օտարումը հայ ժողովրդից սկսվեց»
stepangrigoryan
Ստեփան Գրիգորյանն իշխանություններին առաջարկում է նախնական դիրքերը վերականգնելու քայլեր անել կամ հեռանալ
«Վիճակն իրոք շատ լուրջ է: Ինձ մոտ տպավորություն է, որ ԼՂՀ-ի օտարումը հայ ժողովրդից սկսվեց»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով անցած շաբաթ Վիեննայում կայացած՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպմանը՝ ասաց «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Մեր զրուցակիցը չի թաքցնում, որ այդ հանդիպումից հետո ինքը «շոկի մեջ» էր. «Երբ ԼՂ հարցը նման լրջագույն փուլ է մտնում, ու բացի իշխանության «բռավոյական» բառերից՝ քաղաքական դաշտում ռեալ արձագանք չեղավ: Միայն իշխանությունն է տանում իր քարոզչությունը՝ գովաբանելով»: Այս իմաստով մեր զրուցակիցը կարեւոր է համարում մայիսի 23-ին «Հեռանկար» կենտրոնում տեղի ունեցած «ՀՀ արտաքին քաղաքական մարտահրավերները» թեմայով փակ քննարկումը, որին մասնակցել են Ալեքսանդր Արզումանյանը, Վարդան Օսկանյանը, Արման Մելիքյանը, Հովհաննես Իգիթյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Ռուբեն Կարապետյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Արման Նավասարդյանը, Արա Պապյանը, Վլադիմիր Կարապետյանը, Ստեփան Գրիգորյանը, Արմեն Այվազյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ներկայիս արտաքին քաղաքականությունը, ԼՂ հիմնախնդրի կարգավորման արդի փուլն ու հեռանկարները, ՀՀ կողմից ԼՂՀ ճանաչման նպատակահարմարությունն ու միջազգային ճանաչման հնարավորությունները, ԱՄՆ, ԵՄ եւ ՌԴ քաղաքականությունը տարածաշրջանում: Հնչել են նաեւ առաջարկություններ ու լուծումներ: «Շատ կարեւոր էր այդ հանդիպումը: Ես, օրինակ, ցանկանում էի հասկանալ` ճի՞շտ եմ ըմբռնում վտանգավորության մակարդակը»,- մեզ հետ զրույցում ասաց Ստեփան Գրիգորյանը` բնականաբար ձեռնպահ մնալով փակ քննարկումից մանրամասներ փոխանցել: Կիսվեց միայն իր դիտարկումներով: Ըստ այդմ, հայկական կողմի հետագա քայլերը, բացատրությունների եւ իրավիճակը մեղմացնող բնորոշիչների օգտագործման փոխարեն, պետք է պայմանավորված լինեն այն վերլուծությամբ, թե քառօրյա պատերազմից հետո ինչի՞ հասավ Ադրբեջանը: Իսկ Ադրբեջանն, ըստ Ստեփան Գրիգորյանի, երեք կարեւոր բանի, այնուհանդերձ, հասավ. առաջինը` ԼՂ հարցը դարձավ հրատապ եւ այնքան, որ Վիեննայում կայացած գերտերությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարները երկու հարց էին քննարկվում. ԼՂ հարցը` Մինսկի խմբի շրջանակներում, այլ ձեւաչափով էլ Սիրիայի խնդիրն էին քննարկում: «Ո՞վ էր պատկերացնում, որ Սիրիայի եւ ԼՂ խնդիրները նույն մակարդակում կլինեն: Դա հենց Ադրբեջանի նախաձեռնող քաղաքականության արդյունքն էր»,- կարծում է մեր զրուցակիցը: Ադրբեջանի երկրորդ ձեռքբերումը քաղաքագետը համարում է այն, որ Ադրբեջանն ամեն դեպքում ինչ-որ տարածքներ հետ բերեց. «Կարելի է տարբեր բացատրություններ տալ, ասել, որ դրանք կարեւորություն չունեցող դիրքեր են եւ այլն, բայց փաստը մնում է փաստ, որ իրենք ինչ-որ տարածքներ վերցրեցին, ինչը մեծ հոգեբանական առավելություն է տալիս: Ու եթե ինձ ասում են, որ դա ռազմական իմաստով կարեւոր չի, ես հարցով կպատասխանեմ` իսկ ի՞նչ խնդիր կա, որ այսօր Թալիշի ժողովուրդը չի կարող վերադառնալ: Թալիշը դատարկ է, ուրեմն այդ դիրքերը կարեւոր էին այդ տարածքի բնակչության համար: Հակառակ դեպքում մարդիկ այնտեղ հիմա հանգիստ կապրեին»: Ու մինչ երկու օր առաջ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հավաստիացնում էր, որ Թալիշում անվտանգ է, որ մարդիկ՝ որոշակի վերանորոգման եւ վերականգնման աշխատանքներից հետո, կարող են վերադառնալ իրենց բնակավայրը, երեկ ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակը հայտարարեց, որ թալիշեցիներին այլ բնակավայրեր են առաջարկում Մարտակերտի շրջանում: Ադրբեջանի երրորդ ձեռքբերումը, ինչը մեր զրուցակիցը այսօր թերեւս ամենագլխավորն է համարում, այն է, որ «Ադրբեջանը ցույց տվեց, որ ինքն ունի դաշնակից պետություններ: Ոչ միայն ռազմավարական գործընկեր եւ այլն, այլեւ դաշնակից: Ու այդ ցանկում ոչ միայն Թուրքիան եւ Պակիստանն են, ինչը սպասելի էր, այլ նաեւ ԵԱՏՄ անդամ մի շարք երկրներ, Իսլամական պետությունների կազմակերպության անդամ երկրներ, ԵԽԽՎ գլխավոր քարտուղարը»: Մեր զրուցակիցը պնդում է, որ Ադրբեջանի այս երեք ակնհայտ հաջողություններին պետք է փորձել պատասխանել, ոչ թե ներսում բացատրություններ գտնել: Ի դեպ, Ստամբուլում Ալիեւի արած հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը մասսայական ոչնչացման զենքի է տիրապետում, Ստեփան Գրիգորյանը համարում է հերթական նախաձեռնությունը: Ալիեւը նկատել էր` «Հայաստանը խոստովանում է, որ ունի միջուկային զենք, եւ ես կոչ եմ անում աշխարհին աջակցել մեզ, պաշտպանել»: Միջուկային զենքի մասին պնդումը, հիշեցնենք, քառօրյա պատերազմից հետո խորհրդարանի լիագումար նիստում արեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: ԱԷԿ-ի մասնագետները հետո, իհարկե, հերքեցին նախկին վարչապետին: Երեկ նաեւ ԱԳՆ-ն հերքեց` դա հիմարություն համարելով: Ամեն դեպքում Ստեփան Գրիգորյանը նկատում է, որ ի հեճուկս Ադրբեջանի անընդհատ նախաձեռնողականության՝ Հայաստանը դիվանագիտական դաշտում նախաձեռնություններով բացարձակ հանդես չի գալիս: Մեր զրուցակիցն, ընդհանուր առմամբ, դժգոհ չէ Վիեննայի հանդիպման արձանագրած արդյունքներից: Նրա խոսքով՝ լավ էր, որ գոնե 1994-95 թվականների պայմանները ուժի մեջ մտան: Բայց հարցեր ունի. «Ինչո՞ւ ոչ մի խոսք չգնաց դիպուկահարների մասին: Ինչո՞ւ խոսք չգնաց մինչեւ ապրիլի երկուսը եղած դիրքերի վերականգնման ու հետո բանակցությունները սկսելու մասին: Անընդհատ մեզ ասում են, որ ԼՂՀ-ն պետք է լինի բանակցային կողմ: Ներողություն, բայց ինձ ինչո՞ւ եք ասում, այնտեղ ասեիք: Եթե ասել եք ու չի ստացվել, հասարակությանը բացատրեք, թե ինչո՞ւ չի ստացվել»: Ի դեպ, այս առիթով օրերս Մոսկվայում հայաստանցի լրագրողների հարցին ի պատասխան՝ ՌԴ ԱԳՆ ԱՊՀ-ի բաժնի տնօրեն Ալեքսեյ Պավլովսկին ասաց. «Ես չեմ տեսել, որ մասնակիցներից որեւէ մեկը պաշտոնապես դնի այդ հարցը»: Ինքը տեղյակ է` հարցը քննարկվեց, բայց արդյոք Երեւանն այն պաշտոնապես առաջադրե՞ց. համենայնդեպս, Վիեննայի համաձայնություններում այդ հարցը տեղ չգտավ: «Վա՞տ եք աշխատում, ուրեմն գնացեք: ԼՂ հարցն այն հարցը չէ, որ էքսպերիմենտներ անեք»,- ՀՀ իշխանություններին ասում է Ստեփան Գրիգորյանը` արդեն անգամ չանդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն վիճահարույց հայտարարություններին, որ չենք ուզում դիրքերը վերականգնել, քանի որ զոհեր կտանք: «Շատ անգամ, եթե դու նախաձեռնես ինչ-որ քայլեր, այդ թվում նաեւ ռազմի դաշտում, զոհեր չես տա»,- գտնում է քաղաքագետը: Պատերազմական օրերին, շնորհիվ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի, Հայաստանում իմացանք, որ Ադրբեջանը եւս ՌԴ-ի ռազմավարական գործընկերն է: Ո՞վ է Հայաստանը ՌԴ-ի համար, ո՞վ է Ադրբեջանը` «Առավոտի» հարցին քաղաքագետն այսպես պատասխանեց. «Ակնհայտ է, որ ՌԴ-ի հետ էլ չեն աշխատել: Երբ դա իշխանությանն ասում ես, ասում են` սա ենք ստորագրել, նա: Բայց դա աշխատանք չի: Աշխատանքն այն է, որ ՌԴ-ն բերում է ինչ-որ պայմանագրի տարբերակ, իսկ դու մշակում եւ առաջարկում ես քոնը: Իրենք ինչ բերել՝ ստորագրել են: Ու դա բոլոր ոլորտներում է եղել: Դասական օրինակ կա` մտնել ԵԱՏՄ՝ նախապայմաններ չդնելով, անիմաստ էր: Ղրղըզստանը նախապայման դրեց` ասելով, որ եթե մտնում ենք, այս-այս ոլորտները տուժում են: ՌԴ-ում ասացին` հաշվեք կորուստները: Հիմա ՌԴ-ն քայլերով փոխհատուցում է մեկ միլիարդ երկու հարյուր միլիոնը: Եվ այլն, եւ այլն: Ուստի այն թերությունները, որոնք այսօր կան ՌԴ-ի հետ համագործակցության մեջ, պետք չի գցել միայն ՌԴ-ի վրա: Դա շատ վտանգավոր է: Ամենահեշտը ՌԴ-ի վրա գցելն է, որից հետո կսկսվի հակառուսական կամպանիա եւ ավելի կբարդացնի իրավիճակը: Պետք չի նաեւ Եվրոպայից նեղանալ: Մեր իշխանությունը գնաց ԵԱՏՄ ու դրա համար էլ հիմա Եվրոպայից ոչ մի աջակցություն չի ստանում: Իսկ ՌԴ-ն, այո, ունի Հայաստանի հետ համընկնող շահեր, բայց քանի որ ՌԴ-ն միայն շահերով է առաջնորդվում, այդ շահերն ինչ-որ պահի կարող է այդքան էլ մոտ չլինեն: Օրինակ՝ այսօր ՌԴ-ն ուզում է, որ Ադրբեջանը մտնի ԵԱՏՄ, ինչ-որ չափով Ադրբեջանի կողմն է: Բայց ՌԴ-ն չի ուզում, որ Ադրբեջանը շատ ուժեղանա, ԼՂՀ-ն ամբողջությամբ անցնի Ադրբեջանին, բայց ուզում է, որ Ադրբեջանը դառնա ԵԱՏՄ անդամ, ու մտածում են՝ ոչինչ, թող մի երկու տարածք Հայաստանը տա, Ադրբեջանը մտնի ԵԱՏՄ»: Բելառուսի հակահայկական կեցվածքը, ԵԽԽՎ գլխավոր քարտուղարի հակահայկական հայտարարությունները Ստեփան Գրիգորյանը համարում է այս շարքից ու նկատում. «Պետք չէ ամեն ինչ միայն փողին վերագրել, շատ հեշտ է ասել` կաշառեցին: Ուրեմն վատ աշխատեցինք, թերացումներ կան: Եկեք գոնե հիմա շտկենք այդ թերացումները, ոչ թե սրան-նրան վերագրենք ամենը»: Դիտարկմանը` փաստ է, որ Հայաստանն առանց դաշնակիցների կանգնած է տարածքներ հանձնել-չհանձնելու հարցի առջեւ. այսինքն՝ պիտի՞ տարածքներ հանձնենք, թե՞ դեռ կարող ենք ինչ-որ բան շտկել, քաղաքագետն ասաց. «Ոչ: Տարբեր ձեւեր կան: Օրինակ՝ եթե պետականամետ են, իշխանությունները հրաժարական են տալիս, ձեւավորվում է նոր իրավիճակ, նոր ընտրություններ: Աշխարհը միշտ ժամանակ է տալիս: Երկրորդ օրինակը` նախաձեռնությունով հանդես գալ. ինչ-որ գործողություն ծավալել եւ հանգիստ վերադարձնել քո դիրքերը: Մեզ ավելին պետք չէ, միայն վերականգնել դիրքերը, Ադրբեջանը ռիսկ էլ չի անի պատերազմի գնալ: Քաղաքական, դիվանագիտական դաշտում նախաձեռնություններով հանդես եկեք: Հայաստանն ասաց, որ պատրաստ է բանակցությունների գնալ, եթե ինչ-ինչ բաներ կատարվեն: Ոչինչ էլ չի կատարվել: Հիմա թող նախաձեռնեն, կետեր առաջ մղեն: Անընդհատ ինչ-որ բանի սպասում ենք: Ինչո՞ւ: Ներսում ռեֆորմներ թող անեն»: Նկատեցինք, որ վարչապետը հայտարարեց, որ կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքար են սկսում: «Ես ցավում եմ, բայց նույնիսկ լավ հայտարարությունները պետք է կյանքի կոչվեն: Դա միայն հայտարարություններով չի, կոնկրետ քայլերով է, նաեւ արագ օրենսդրական շտկումներով, կադրային փոփոխություններով: ՊՆ-ում տեսնում ենք կադրային փոփոխություններ, ԱԳՆ-ում` ոչ: Ի՞նչ է, նրանք իդեալակա՞ն են աշխատել: Ո՞րն է այդ իդեալական աշխատանքը, որ ոչ մի երկիր մեզ չաջակցեց, անգամ բարեկամ երկրներից»:
nelli grigoryan
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Aravot

Yorumlar