Amerikalı kadın ajanların dayanışması!

Ermenistan siyasi çözüm istemiyor, Rusya’nın iddiaları ciddiyetsiz

Thousands March In Support Of Gunmen In Yerevan

Aleksandır Dugin Gerçekten Putin’in Danışmanı mıdır?

Ռուսաստանի «սեւ ցուցակներն» ու անկեղծ խոստովանությունը

Ermenistan 9 Ocak 2017
71

2016 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած մամուլի ասուլիսում ՌԴ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ի պատասխան հնչած հարցի, հայտարարեց, որ ՌԴ ԱԳՆ-ն ուսումնասիրել է ՀՀ քաղաքացի, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի մուտքը ՌԴ արգելափակելու մասին ՀՀ ԱԳՆ-ի նոտան եւ պատասխանել է դրան: Իսկ ՌԴ ԱԳՆ-ի պատասխանում հստակեցվում է, որ ռուսական կողմը չի վերանայել իր որոշումը`մինչեւ 2030 թվականը հայաստանցի քաղաքագետի մուտքը ՌԴ արգելելու մասին`կրկնելով նախնական պատճառաբանությունը`հայաստանցի քաղաքագետի գործունեությունը սպառնալիք է ՌԴ անվտանգությանը: Aravot.am-ի հետ զրույցում Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնի նախագահն ասաց, որ ինքը շնորհակալ է ռուսաստանյան կողմից` նման անկեղծ պատասխանի համար. «Ես մտավախություն ունեի, որ իրենք կկապեն ինչ-որ տեխնիկական հարցերի, կրիմինալի եւ նման բաների հետ: Բայց պատասխանը շատ հստակ է`իրենք ասացին, որ իմ գործունեությունը վտանգ է ներկայացնում ՌԴ-ի համար: Ու քանի որ ես ՌԴ-ում չեմ ապրել, ՌԴ-ում չեմ գործել`հստակ է, որ իրենք նկատի ունեն իմ քաղաքական եւ հասարակական գործունեությունը: Այս պատասխանով ռուսական կողմը հաստատեց`այդ որոշումը քաղաքական էր»: Մեր զրուցակիցը նաեւ վստահ է`այս դեպքը ապացուցում է ՌԴ-ում հայկական «սեւ ցուցակների» գոյության մասին: ՌԴ-ն ի դեպ, արեւմտյան երկրների նկատմամբ այդ քաղաքականությունը վարել է դեռ ԽՍՀՄ տարիներից: Քաղաքագետը հիշեցնում է, այդ ցուցակներում են ամերիկացի տարբեր բարձրաստիճան այրեր, այդ թվում նաեւ ՌԴ-ում ԱՄՆ նախկին դեսպանը, այդ ցուցակում է նաեւ մարդ, որին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է նշանակել ԱՄՆ հետախուզության ղեկավար: «Ես շոյված եմ, որ այդ շարքում եմ»,- կեսկատակ նկատում է Ստեփան Գրիգորյանը: Հայաստանցի քաղաքագետի մուտքը ՌԴ, հիշեցնենք, արգելվել էր 2016 թվականի օգոստոսի 30-ին : Օդանավակայանում նրան ներկայացրել էին մի փաստաթուղթ, ինչի հիման վրա կարող է մարդկանց մուտքը ՌԴ արգելվել: Այդ փաստաթղթում նշված մեկ կետ է Ստեփան Գրիգորյանը գտել`26 հոդվածի, 9 կետը, որի համաձայն իր մուտքն այդ երկիր արգելվում է: Այդ կետն ամրագրվել է անցած տարվա մայիսի 23-ին եւ իր կարծիքով ակնհայտ քաղաքական բնույթ է կրում, քանզի արգելափակվում է այն մարդկանց մուտքը ՌԴ, որոնք աշխատում են ՌԴ-ում անցանկալի համարվող միջազգային կազմակերպությունների հետ: Իր կազմակերպության հետ համագործակցող ո՞ր կազմակերպությունն է ՌԴ-ի համար անցանկալի, քաղաքագետը դժվարանում է ասել: Բայց նկատում է, որ վերջին շրջանում ինքն ակտիվ հասարակական գործունեություն է ծավալել տարբեր եվրոպական եւ ամերիկյան կազմակերպությունների հետ`պայքարելով Հայաստանում ժողովրդավարության համար. «Բարձրացնում եմ տարբեր հարցեր, նաեւ տարածաշրջանային համագործակցության հետ կապված, քննադատում եմ ՌԴ-ի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում: Այսինքն, իմ պայքարը`Հայաստանում ժողովրդավարություն հաստատելու համար, իմ համագործակցությունը եվրոպական եւ արեւմտյան կազմակերպությունների հետ, պարզ է, որ իրենց դուր չի գալիս»: Ստեփան Գրիգորյանն այս ամբողջ պատմության ընթացքում դրական է բնութագրում ՀՀ ԱԳՆ-ի, ՌԴ-ում ՀՀ դեսպանության արձագանքը, ՌԴ ԱԳՆ-ին հղած նոտան`դրանով ընդգծելով խնդրի առկայությունը, զարմանքն առ կատարվածն, այն էլ նախկին պատգամավոր, բարձր դիվանագիտական աստիճան ունեցող ՀՀ քաղաքացու հետ: Թե ռուսական կողմի նման անկեղծ խոստովանությունից հետո ի՞նչ քայլեր է ձեռնարկել կամ դեռ կձեռնարկի ՀՀ արտաքին գերատեսչությունը` քաղաքագետը տեղյակ չէ: Միաժամանակ, նկատում է, որ նման դեպքերում, գործնականում ընդունված է, որ պետք է փոխադարձության սկզբունքն աշխատի: Տվյալ պարագայում, Ստեփան Գրիգորյանը բարձրաստիճան անձ չէ եւ ֆորմալ տեսակետից ԱԳՆ-ն կարող է չպատասխանել, բայց ինքը կարծում է, որ վատ չէր լինի այնուհանդերձ պատասխանել. «Օրինակ, ՌԴ-ում կան բազմաթիվ հասարակական եւ քաղաքական գործիչներ, որոնց դիրքորոշումն ընդգծված հակահայկական է եւ ոչ միան ԼՂՀ հարցում: Վատ չէր լինի, որ որոշների մուտքը Հայաստան արգելվեր»: Ի դեպ, այսպես կոչված «սեւ ցուցակների» սկզբունքը Հայաստանի նկատմամբ կիրառում է նաեւ հարեւան Վրաստանը: Մեկ տասնյակից ավելի հայաստանցի քաղաքական, մշակութային եւ հասարակական գործիչների մուտքն այդ երկիր արգելված է`այս անգամ առանց նույնիսկ հստակ բացատրությունների: «Կարծում եմ, ժամանակը հասունացել է, որ Հայաստանի իշխանությունները ևս պատասխան տարբերակներ մշակեն: Չեմ ասում`փչացնենք հարաբերություններն այդ երկրների հետ, բայց այս կամ այն քաղաքական եւ հասարակական գործիչներին, ովքեր ունեն ընդգծված հակահայկական դիրքորոշումներ, կարող են արգելել մուտք գործել Հայաստան`ցույց տալու համար, որ ՀՀ իշխանությունը պատրաստ է պաշտպանել իր քաղաքացիների շահերը»,- ասում է Ստեփան Գրիգորյանը` հավելելով, որ եթե այս դաշտում ՀՀ-ն չի կարողանում պաշտպանել իր քաղաքացիներին, այդ պատճառով էլ չի կարողանում ՀԱՊԿ-ում ընտրել իր գլխավոր քարտուղարին: Իշխանությունը պետք է հասկանա`դա մի ողջ շղթա է: Խոսքը, իհարկե, քաղաքական դեպքերի մասին է, ոչ այն դեպքերի, երբ ՀՀ քաղաքացիները տվյալ երկրներում խախտել են տվյալ երկրի օրենքները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2017/01/09/843847/

Yorumlar

Henüz hiç yorum yapılmamış.