KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Հայաստան 2040. երկո՞ւ, թե՞ չորս միլիոն բնակչություն. ժողովրդագետ Արտակ Մարկոսյանի հոդվածը

Հայաստան 2040. երկո՞ւ, թե՞ չորս միլիոն բնակչություն. ժողովրդագետ Արտակ Մարկոսյանի հոդվածը

Kafkassam Editör Kafkassam Editör - - 5 dk okuma süresi
393 0

Վերջին օրերին չեն դադարում բանավեճերն այն թեմայով, թե իրական է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հնչեցված տեսլականն այն մասին, որով 2040թ. Հայաստանը պետք է ունենա 4 մլն բնակչություն: Թեմայի շուրջ հոդված է հրապարակել Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) գործընկեր, պատմական գիտությունների թեկնածու, ժողովրդագետ Արտակ Մարկոսյանը.

«Նախ սկսենք այն փաստից, որ 2017թ. մարտի 1-ի տվյալներով` ՀՀ մշտական (մարդիկ, որոնք գրանցված են Հայաստանում, սակայն կարող են կարճատև կամ երկարատև բացակայել Հայաստանից) բնակչությունը կազմել է 2 մլն 981 հազար մարդ: Նշենք, որ 2011թ. Հայաստանում անցկացված մարդահամարի տվյալներով` Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմել է 3 մլն 18 հազար մարդ, այսինքն պաշտոնական վիճակագրությունը ևս հավաստում է, որ Հայաստանի բնակչությունը գնալով պակասում է: Այդ նվազումը ձևավորվում է տարիներ ի վեր արձանագրվող` բնակչության բնական հավելաճի և շարունակվող միգրացիայի գնահատված մնացորդի ցուցանիշների տարբերության հաշվին:

Սակայն իրականում բնակչության նվազման գործընթացն ավելի ինտենսիվ է տեղի ունենում, քանի որ ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգերի տվյալների համաձայն՝ 2013թ. արձանագրվել է ուղևորահոսքի 31.000, 2014թ.՝ 42.000 , 2015թ.՝ 43.000, իսկ 2016թ.՝ 49 հազարի բացասական ցուցանիշ: Այսինքն Հայաստանից բնակչության արտահոսքը ոչ միայն չի նվազում, այլև տարեցտարի ավելանում է:

Ընդ որում, 2013թ.-ից սկսած արտագաղթը փոխել է իր էությունն ու բնույթը, և հեռացողների մեծ մասն ընտանիքներով են մեկնում Հանրապետությունից: Իսկ եթե դրան գումարվի նաև այն, որ մեկնողների գերակշիռ մասը վերարտադրողական տարիքում գտնվող, աշխատունակ, երիտասարդ մարդիկ են, ապա ամենևին էլ զարմանալի չէ, որ վերջին երկու տարիներին գրանցվում է ծնելիության անկում:

Եթե 2015թ. Հայաստանում ծնվել է 41.768 երեխա, ապա 2016թ. այդ ցուցանիշն իջել է 40.638-ի: Ի լրումն այս բացասական երևույթների՝ նվազել է ամուսնությունների թիվը: Եթե 2015թ. Հայաստանում արձանագրվել է 17.603 ամուսնություն, ապա 2016թ.՝ 16.294: Ամուսնությունների նվազումը չի կարելի դիտարկել որպես ժամանակավոր երևույթ, քանի որ դա շարունակական բնույթ է կրելու: Ակտիվ ամուսնական տարիք է մուտք գործում 20-րդ դարի 90-ական թվականներին ծնված սերունդը, որի թիվը մոտ 40 տոկոսով ավելի քիչ է, քան 80-ական թվականներին ծնվածներինը: Այսինքն քիչ ծնված երեխաներից առավել քիչ թվով երեխաներ են լույս աշխարհ գալու, և ծնունդների թիվը միայն այս գործոնով պայմանավորված արդեն իսկ նվազելու է:

Ըստ փորձագիտական տվյալների՝ արդեն իսկ 2025թ. մահերի թիվը գերազանցելու է ծնունդներին, և բնական աճի ցուցանիշը բացասական է լինելու: Եվ շարունակվող արտագաղթի պայմաններում այդ գործոնն էլ ավելի է նվազեցնելու ՀՀ բնակչության թիվը: Նշենք, որ 1991թ.-ից ի վեր Հայաստանում գրանցվել են բնական աճի դրական ցուցանիշներ: 1991-2016թթ. Հայաստանում բնական աճի ցուցանիշը կազմել է մոտ 450 հազար մարդ, և այդ գործոնը որոշակի իմաստով մեղմել է արտագաղթի բացասական ազդեցությունը Հայաստանի ժողովրդագրական գործընթացների վրա: Այդ գործոնի վերացումը, ներառյալ արտագաղթը, եթե կանգ չառնի և շարունակական բնույթ ունենա, էլ ավելի կնվազեցնի ՀՀ բնակչության թիվը:

Համաձայն ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի փորձագիտական տվյալների՝ 2050թ. Հայաստանի համար գոյություն ունի բնակչության թվաքանակի լավագույն և վատագույն երկու տարբերակ: Ըստ լավագույն տարբերակի՝ Հայաստանում բնակչությունը կարող է կազմել 3 մլն 200 հազար, վատագույն տարբերակի համաձայն՝ 2 մլն մարդ»:

Հայաստան 2040. երկո՞ւ, թե՞ չորս միլիոն բնակչություն. ժողովրդագետ Արտակ Մարկոսյանի հոդվածը

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir