KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Սերժ Սարգսյանը գնում է մենաշնորհի հետեւից

Սերժ Սարգսյանը գնում է մենաշնորհի հետեւից

Kafkassam Editör Kafkassam Editör - - 4 dk okuma süresi
453 0

Իզվեստիան տեղեկություն է հրապարակել Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարելիք այցի հավանական ամսաթվի մասին: Ըստ ռուսական թերթի, այցը տեղի կունենա մարտի 14-ին: Սարգսյանի Մոսկվա այցի նախապատրաստման մասին հայտարարել էին Հայաստանի եւ ՌԴ արտգործնախարարները, որոնք Մոսկվայում հանդիպել էին փետրվարի 22-ին:
Իզվեստիայի տվյալով, Սարգսյանն ու Պուտինը կքննարկեն երկկողմ հարցեր, Արցախի խնդիրը, կստորագրեն նաեւ ներդրումային համաձայնագրեր:
Ի՞նչ ներդրումների մասին է խոսքը, պարզ չէ: Հունվարի 24-ին այցելելով Մոսկվա, վարչապետ Կարեն Կարապետյանը ռուսական կողմին առաջարկել էր ստեղծել հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ: ՌԴ վարչապետ Մեդվեդեւը դրական էր արձագանքել եւ ընդունել առաջարկը:
Արդյոք Սարգսյանն ու Պուտինը շարունակելու են երկու վարչապետների նախնական քննարկումը, թե՞ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի հետ փորձելու է լուծել «իր» ներդրումների հարցը, ի պատասխան Կարեն Կարապետյանի:
Իհարկե դեռ մեծ հարց է, թե ընդհանրապես ինչ ներդրում է հնարավոր ակնկալել Ռուսաստանից, որը գտնվում է ոչ այնքան բարվոք տնտեսական վիճակում: Ռուսաստանը գործնականում վաղուց է հրաժարվել Հայաստանում խոշոր ներդրում անելու մտադրությունից, չունենալով նաեւ դրա քաղաքական շարժառիթը:
Թեեւ, քաղաքական շարժառիթի մասով կարող են նշմարվել որոշակի փոփոխության միտումներ, հատկապես ապրիլի պատերազմից հետո, երբ ընկավ Հայաստանի հանդեպ ռուսական քաղաքականության դիմակը, եւ Կրեմլի համար էլ ակնհայտ դարձավ փակուղին այն ամբողջ ծավալով, որում հայտնվել է Հայաստանում:
Ներկայում Ռուսաստանը ելք է փնտրում այդ փակուղուց, ինչը գուցե փորձում է օգտագործել պաշտոնական Երեւանը:
Եվ այստեղ հետաքրքիր է, թե արդյոք այդ հարցում մրցակցություն կա Սերժ Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի միջեւ: Իրավիճակն այդ առումով ամենեւին միարժեք չէ: Խոսքը իհարկե բացահայտ մրցակցության մասին չէ, այլ շահերի բախման, որ ընդհանրապես առկա է 2018 թվականի խնդրի համատեքստում:
Ակնհայտ է, որ այդ առումով Կարեն Կարապետյանի համար բեկումնային էր հունվարի 24-ին Մոսկվա կատարած այցը: Այցի ընթացքում Կարապետյանը ստացավ նաեւ Ռուսաստանի հայ գործարարների աջակցությունը, ներդրումային օժանդակության պատրաստակամությունը: Ռուսաստանին առաջարկված համատեղ ներդրումային հիմնադրամի գաղափարն էլ Կարեն Կարապետյանի համար ուներ ներդրումային քաղաքական զրահի նշանակություն, որտեղ պաշտոնական Մոսկվայի դերն այսպես ասած անվանական է, եւ խնդիրը ոչ թե ռուսական ներդրումներն են, այլ Ռուսաստանի հայ գործարարների ներդրումների քաղաքական հովանին Հայաստանում:
Սերժ Սարգսյանի համար այդ ներդրումներն անհրաժեշտ են տնտեսական վիճակը փոխելու համար, բայց երբ գտնվում են իր վերահսկողության ներքո, որպեսզի փոխեն միայն տնտեսական վիճակը, բայց ոչ ներիշխանական ստատուս-քվոն: Դրա փոփոխության գնում է նաեւ Սերժ Սարգսյանը, բայց այդ փոփոխության «մենաշնորհը» նա ձգտում է պահել իր ձեռքում եւ միանձնյա որոշել գոնե այն չափը, որը վճռորոշ է լինելու իշխանության խնդրի լուծման տեսանկյունից:
Ահա այդ առումով, Սերժ Սարգսյանի համար առանցքային է պահել նաեւ Ռուսաստանից ներդրումների կառավարելիությունը կամ իր ազդեցության տակ պահել դրանց քաղաքական հովանու խնդիրը:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir