KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. Քաղաքական ուժերը հուշագիր կստորագրե՞ն

Քաղաքական ուժերը հուշագիր կստորագրե՞ն

Kafkassam Editör Kafkassam Editör - - 3 dk okuma süresi
423 0

Ընդդիմադիր պատգամավոր Ռուբեն Հակոբյանը կարծում է, որ օրվա խորհուրդը նկատի ունենալով հենց ապրիլի 2-ին արդար ընտրություններ անցկացնելը հարգանքի տուրք կլինի մեր հերոսների հիշատակին: Նախօրեին, խորհրդարանի ամբիոնից նա հայտարարեց, որ իր այս առաջարկը պատրաստվում է գրավոր ներկայացնել խորհրդարանական ուժերին: Դա կլինի հատուկ հուշագիր կամ մեմորանդում, որով ընտրության մասնակից ուժերը կամրագրեն արդար ընտրություններ անցկացնելու իրենց պատրաստակամությունը: «Այդ մեմորանդումը պետք է ստորագրեն բոլորը: Շատ կարեւոր է, որ այսօր մեր պետությունն ունենա լեգիտիմ, ժողովրդի կողմից ընտրված, ազատ ընտրություններով ձեւավորված թիվ մեկ իշխանությունը, որը պառլամենտն է: Առավել եվս, որ անցել ենք կառավարման խորհրդարանական համակարգին»,- ասաց նա: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով իր առաջարկին արդեն գործնական ընթացք տալուն, Ռուբեն Հակոբյանն ասաց, որ կուսակցությունների հետ բանակցում է. «Կսպասեմ, որ հայտնի լինեն ընտրություններին մասնակից բոլոր կուսակցությունները, քանի որ կարծում եմ, որ դա պետք է ստորագրեն ոչ միայն պառլամենտում ներկա ուժերը, որոնք պետք է մասնակցեն ընտրություններին, այլ նաեւ մյուս մասնակիցները: Այնպես որ, գործն ընթացքի մեջ է: Հուսամ, որ բոլորն էլ կհամաձայնեն: Իմ ելույթում էլ ասացի, որ ի վերջո, մեր դժբախտությունների հիմնական պատճառներից մեկն այն է, որ 1995 թվականից սկսած, համապետական բոլոր ընտրությունները, հանրաքվեները, մի դեպքում մի շատ, մի այլ դեպքում`քիչ, բայց կեղծվել են եւ հիմնականում չեն արժանացել ժողովրդի վստահությանը»: Մեր զրուցակիցը կարծում է, որ գոնե այսօր պարտավոր ենք միասնաբար համաձայնության գալու նման մի հարթակ ստեղծել, ինչը նաեւ կնպաստի ինչ-որ չափով այս համատարած անհանդուրժողականության նվազեցմանը. «Ապրիլի 2-ն իր մեջ խորհուրդ ունի: Դա սգո օր չի: Դա մահ իմացեալ մեր տղաների հերոսության օրն է եւ մենք դրանով իսկ հարգանքի տուրք կմատուցենք նրանց հիշատակին: Ու նրանց մահ իմացեալին համարժեք կլինի այն, որ գոնե այս փուլում մենք իսկապես հնարավորություն ստեղծենք, որ իմացեալ քվե տանք, իմացեալ ընտրություն կատարենք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2017/02/08/853812/

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir