KAFKASSAM – Kafkasya Stratejik Araştırmalar Merkezi

  1. Anasayfa
  2. »
  3. Ermenistan
  4. »
  5. 2019թ․ ընտրություններից առաջ ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորումն Էրդողանի համար կլինի քաղաքական ինքնասպանություն. Թուրքագետ

2019թ․ ընտրություններից առաջ ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորումն Էրդողանի համար կլինի քաղաքական ինքնասպանություն. Թուրքագետ

Kafkassam Editör Kafkassam Editör - - 2 dk okuma süresi
378 0

«Թուրքիայի հետ սահմանի բացումը մեզ համար տնտեսական որոշակի հնարավորություն է՝ առևտրի, զբոսաշրջության, ներդրումների մեծացման, Թուրքիայի տարածքը տարանցիկ նպատակներով ուղիղ օգտագործելու համար»,- «Հայ ձայնի» հետ զրույցի ընթացքում ասաց թուրքագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Հայկ Գաբրիելյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման հարցին։

«Ես գրեթե լիովին բացառում եմ, որ մինչև 2019թ․ հնարավոր է սկսել սահմանի բացման գործընթաց, քանի որ այդ ժամանակ Թուրքիայում տեղի են ունենալու միանգամից 3 ընտրություններ՝ ՏԻՄ, խորհրդարանական ու նախագահական, ինչից հետո Թուրքիան դառնալու է կառավարման նախագահական համակարգով երկիր. նախագահը ստանալու է աննախադեպ լայն լիազորություններ։ Էրդողանն էլ նպատակադրվել է ամեն գնով հաղթել այդ ընտրություններում և աննախադեպ լիազորություններով նախագահի կարգավիճակով դիմավորել 2023թ.՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը»,- նշեց թուրքագետը՝ հավելելով, որ հնարավոր է, որ Էրդողանն ընտրություններից առաջ ձգտի բորբոքել ազգայնամոլական տրամադրություններ՝ համապատասխան ընտրազանգվածին իր կողմ գրավելու համար, և չի բացառվում, որ նա կհնչեցնի հակահայկական հայտարարություններ։

Գաբրիելյանի խոսքով, 2019թ․ ընտրություններից առաջ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսելն Էրդողանի համար կլինի քաղաքական ինքնասպանություն։ Թուրքագետի կարծիքով, 2019թ․ ընտրությունները միևնույն ժամանակ կարող են հնարավորություն լինել Հայաստանի համար, եթե Թուրքիայում նախագահի թեկնածու դառնա Էրդողանի համեմատ իր առավել մեղմ հայացքներով հայտնի և առավել կանխատեսելի Աբդուլլահ Գյուլը, ով ըստ մեր զրուցակցի, այդ դեպքում կունենա բավական լավ հնարավորություններ՝ նախագահական ընտրություններում հաղթելու համար։ «Այդպիսով, Հայաստան այցելած Թուրքիայի առաջին նախագահ Աբդուլլահ Գյուլը կարող է դառնալ աննախադեպ լայն լիազորություններով Թուրքիայի Հանրապետության առաջին նախագահը, ինչը նախադրյալներ կստեղծի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար»,- ընդգծեց Հայկ Գաբրիելյանը։
http://haydzayn.am/p/53406

İlgili Yazılar

Bir cevap yazın

E-posta hesabınız yayımlanmayacak. Gerekli alanlar * ile işaretlenmişlerdir